Միջազգային07:02, 24 Նոյեմբեր 2016
Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Անկարայում Գերմանիայի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի արտգործնախարարությանը՝ վերջին շրջանում որոշ թուրք պաշտոնյաների կողմից պարբերաբար հնչեցվող անհիմն մեղադրանքների առթիվ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նոտան նոյեմբերի 23-ի երեկոյան Թուրքիայի ԱԳՆ է հանձնել Անկարայում Գերմանիայի դեսպանի խորհրդականը:
Գերմանական կողմը նշել է, որ Թուրքիայում վերջին շրջանում հաճախ են կրկնում, թե «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ կապված 4.500 գործ է հանձնվել Գերմանիային: Մինչդեռ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը և մոլորության մեջ է գցում հասարակությանը՝ սխալ տպավորություն ստեղծելով: Նոտայում տեղ են գտել նաև ահաբեկչութայն դեմ պայքարի շրջանակներում Գերմանիայի ձեռնարկած քայլերի մասին որոշ տեղեկություններ:
Գերմանիայի դեսպանի խորհրդականը մտահոգություն է հայտնել, թե թուրքական մամուլում լայնորեն լուսաբանվող այդ մեղադրանքները կարող են երկկողմ հարաբերություններին ավելի մեծ վնաս պատճառել:
Հիշեցենենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Գերմանիան ապահով ապաստան է ահաբեկչական խմբավորումների համար և աջակցություն է ցուցաբերում այդ խմբավորումներին: Այս հայտարարությունը Բեռլինում մեծ դժգոհություն էր առաջացրել, իսկ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Թուրքիա այցի ընթացքում մտահոգություն էր հայտնել այդ մեղադրանքների առթիվ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |