Քաղաքական08:10, 23 Նոյեմբեր 2016
Էրդողան. «ԵԽ-ի քվեարկությունը մեզ համար ոչ մի արժեք չունի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) կայանալիք քվեարկությանը, որը վերաբերում է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները կասեցնելուն:
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալիս՝ Էրդողանն ընդգծել է, որ նոյեմբերի 23-ին ԵԽ-ում կայանալիք քվեարկությունն Թուրքիայի համար որևէ արժեք չունի՝ անկախ արդյունքներից:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ Էրդողանը նշել է, որ ԵԽ-ն նման քվեարկությամբ ի ցույց է դնում իր սատարումը ահաբեկչական կազմակերպություններին և նրանց հետ նույն շարքին է դասվում:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Եվրոպայում իր հասցեին հնչող քննադատություններին ու հատկապես «բռնապետ» բնորոշմանը:
«Եթե Արևմուտքը մեկին բռնապետ է անվանում, ըստ իս ուրեմն լավ բանի հետ գործ ունենք»:
Նշենք, որ Եվրախորհրդարանում Թուրքիայի գործով զեկուցող Քեթի Փիրին առաջարկել էր Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները ժամանակավորապես առկախել: Նրա առաջարկն հավանություն է արժանացել մի շարք կուսակցությունների կողմից: Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու առաջարկը ԵԽ-ում քվեարկության է դրվելու նոյեմբերի 23-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |