Քաղաքական07:53, 15 Նոյեմբեր 2016
Թուրքիան Գերմանիայում նոր դեսպան է նշանակել

Թուրքիան երկարատև ընդմիջումից հետո Գերմանիայում նոր դեսպան է նշանակել: Թուրքական «Hurriyet» թերթը գրում է, որ Ալի Քեմալ Այդընը դեսպանի պաշտոնը ստանձնում է թուրք-գերմանական հարաբերությունների համար բարդ ժամանակաշրջանում:
Հիշեցվում է, որ թուրք-գերմանական հարաբերությունները սրվել էին հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո, ինչի պատճառով Թուրքիան հետ էր կանչել Բեռլինում իր դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուին, իսկ հարաբերություններն իջեցրել ժամանակավոր հավատարմատարի մակարդակի:
Բունդեսթագի որոշմանը հաջորդեց Թուրքիայում ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմակաբազայի ճգնաժամը. թուրքական իշխանությունները թույլ չէին տալիս գերմանացի պատգամավորներին այցելել գերմանացի զինվորականներին:
Գերմանիայի դիրքորոշումը և քննադատությունները հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ներքաղաքական իրադարձությունների, ապա ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրողների և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների ձերբակալության շուրջ էլ ավելի սրեց երկկողմ հարաբերությունները:
«Ակնկալվում է, որ նոր դեսպանը կկարգավորի երկու երկրների լարված հարաբերությունները և կարճ ժամանակում հունի մեջ կդնի»,- հույս է հայտնում թուրքական լրատվամիջոցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:

Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարաությանը կից գործող Իրաքի հետ հարաբերությունների վարչության պետի գլխավորած պատվիրակությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Նշենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում էր կայացրել փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |