Միջազգային11:57, 15 Նոյեմբեր 2016
ԵՄ արտգործնախարարների հավաքին որոշվել է Թուրքիայի հետ շարունակել բանակցությունները

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների` Թուրքիայի թեմայով կազմակերպված ոչ պաշտոնական հավաքին որոշում է կայացվել Թուրքիայի հետ շարունակել ԵՄ անդամության բանակցությունները:
Հավաքի ժամանակ քննարկվել են նաև Սիրիայի, Իրաքի, Յեմենի ու Լիբիայի հետ կապված հարցեր:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` հավաքից հետո հայտարարությամբ հանդես եկած ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ իրենք կարողացել են ընդհանուր համաձայնության գալ Թուրքիայի մասով:
Համաձայն աղբյուրի` Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելուն դեմ է արտահայտվել միայն Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրզը:
Բելգիան և Լյուքսեմբուրգը խիստ քննադատություններ են հնչեցրել Թուրքիայի հասցեին, սակայն զերծ են մնացել բանակցությունների ընդհատմանը սատարող տեսակետ արտահայտելուց: Բանակցությունների շարունակման օգտին են արտահայտվել ԵՄ երկու առաջատար երկրները` Ֆրանսիան ու Գերմանիան:
Գերմանիան, կողմ արտահայտվելով Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելուն, հայտարարել է, որ բանակցությունները նույն տեմպով շարունակելը Թուրքիայի վրա ազդելու միակ ճանապարհն է:
Վերջում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում միակ կարմիր գիծը պետք է լինի այդ երկրում մահապատժի վերականգնումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |