Քաղաքական09:40, 09 Նոյեմբեր 2016
Թուրքիայի վարչապետը Թրամփին ուղղված կոչով է հանդես եկել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընտրվելու կապակցությամբ:
Ուշագրավ է, որ Թուրքիայի վարչապետը իր շնորհավորական ուղերձում միաժամանակ նորընտիր նախագահին ուղղված կոչով է հանդես եկել:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ Յըլդըրըմը կոչ է արել Թրամփին արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենին: Վարչապետը նշել, որ Գյուլենի արտահանձնումը երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացի:
«ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլլահ Գյուլենին վայրկյան առաջ մեր երկրին արտահանձնելու վերաբերյալ նորընտիր նախագահին ուղղված ուղիղ կոչով եմ հանդես գալիս: Ամերիկացի և թուրք ժողովուրդների պատմական բարեկամությանը սպառնացող այս ահաբեկչական կազմակերպության պարագլխին հնարավորինս շուտ մեզ արտահանձնելու դեպքում, վստահ եմ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ կբացվի»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով Դոնալդ Թրամփը, ստանալով ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայները (անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում), հաղթել է իր հակառակորդ Հիլարի Քլինթոնին և դարձել ԱՄՆ 45-րդ նախագահը:
Նշենք, որ թուրքական իշխանությունները Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |