Տարածաշրջան07:32, 02 Նոյեմբեր 2016
Թուրք պատգամավորը Ֆեթուլահ Գյուլենին հայկական ծագում է վերագրում
Թուրքական «Kanal A» հեռուստաալիքի «Թուրքիայի ընտրությունը» հաղորդմանը հյուրի կարգավիճակում պատգամավոր Օրհան Դելիգյոզը անդրադարձել է գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի ծագմանը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Դելիգյոզը, ցանկանալով «վարկաբեկել» Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ ու երկրի իշխանությունների կողմից հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող Գյուլենին, նրան վերագրել է հայկական ու հրեական ծագում:
Պատգամավորը հայտարարել է, որ Գյուլենի հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը` հրեա: Դելիգյոզը նշել է, որ Գյուլենի մոր անունը Ռաբին է եղել` շեշտելով, որ այդպիսի անուն չի կիրառվում ո՛չ թուրքերի, ո՛չ էլ քրդերի շրջանում: Իսկ ահա հոր մասին պատգամավորը որևէ տեղեկություն չի հայտնել: Ուղղակի նշել է, որ Գյուլենի ընտանիքը Թուրքիա է գաղթել Իրանից: Մի կարճ ժամանակ ապրել է Բիթլիսում, այնուհետև տեղափոխվել Էրզրում: Դելիգյոզն ասել է, որ Էրզրումում Գյուլենը իր հոր անունով նույնիսկ մզկիթ է հիմնել, բայց դարձյալ չի պարզաբանել, թե ինչ է Գյուլենի ենթադրյալ «հայ» հոր անունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |