Ղարաբաղ08:59, 28 Հոկտեմբեր 2016
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան. «Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է Թուրքիայի համար»

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար «արնահոսող վերք» է Թուրքիայի և Ադրբեջանի համար: Նա, անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը, նշել է, որ չնայած վերջինիս ջանքերին, հակամարտությունը մինչև հիմա լուծում չի ստանում:
«Տարիներ ի վեր Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և քայլեր են ձեռնարկվում, սակայն առայժմ որևէ դրական արդյունք չկա: Հուսով ենք այդ բանկցությունները կստանան ավելի կառուցողական որակ, ինչ էլ կապահովի խնդրի կարգավորման հարցում ավելի հստակ քայլերի իրականացմանը»,-ասել է նա:
Դեսպանը իր խոսքում շեշտել է, որ Թուրքիան խնդրի լուծման հարցում շարունակելու է սատարել ադրբեջանական դիրքորոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |