• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 04:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:07, 17 Հոկտեմբեր 2016

«Ամենահեռու հարևան Հայաստանը». թուրք լրագրողի անդրադարձը

«Ամենահեռու հարևան Հայաստանը». թուրք լրագրողի անդրադարձը

Թուրք լրագրող Օզլեմ Յուզաքը Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում այցելել է Հայաստան: Թուրքական «Cumhuriyet» թերթում հրապարակված «Ամենահեռու հարևան Հայաստանը» հոդվածում Յուզաքը ներկայացրել է Հայաստան կատարած այցելության տպավորություններն ու խոհերը:

Նա նշել է, որ երկու հասարակությունները շատ նման են. «Սովորույթները, խոհանոցը, անգամ մեր երաժշտությունը նույնն են… Հայաստանի հետ դիվանագիտական հեռավորությունը հնարավոր է հաղթահարել ժողովուրդների մերձեցմամբ: Հատկապես երիտասարդները պատրաստ են դրան…»:

Թուրքիայի հետ նմանությունների մասին գրելիս՝ հոդվածագիրը նշել է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը կարելի է բնորոշել 3 բառով՝ կոռուպցիա, աղքատություն եւ արգելքներ:

Ըստ հոդվածագրի՝ երկու երկրների միջև ակնառու տարբերությունը կրթությունն է: «Հայաստանում բնակչության 95 տոկոսն ավարտել է ավագ դպրոցը: Բնականբար, մեծ է նաև սովետական շրջանի ազդեցությունը: Հետևաբար կրթության ազդեցությունը երկրի մշակութային և հասարակական կյանքի վրա բավականին մեծ է»:

Հեղինակը վստահ է, որ զբոսաշրջությունը կարող է երկու հասարկությունների հարաբերությունների բարելավման գործում լծակ դառնալ:

«Հայաստանում տեսարժան վայրեր շատ կան, իսկ Երևանը վերջին տարիներին հատկապես Սփյուռքի ներդրումների շնորհիվ շատ է զարգացել: Երևանում շատ են թանգարանները, պատկերասրահները»:

Դրանցից հոդվածի հեղինակն առանձնացնում է հատկապես Քաֆեսճյան թանգարանը: Նրա ուշադրությունից չեն վրիպել Երևանի արձանները. «Քաղաքը լի է հայկական մշակույթում իրենց հետքը թողած անհատների՝ Կոմիտասի, Երվանդ Քոչարի, Սայաթ Նովայի, Արամ Խաչատրյանի արձաններով»:

Յուզաքը Հայաստանում ներկա է եղել նաև Արենիի գինու փառատոնին, այցելել է քարանձավ, որտեղ Ք. Ա. 6-րդ հազարամյակով թվագրվող գինու արտադրության հետքեր են հայտնաբերվել: Եղել է նաև Տաթևի վանքում,  ուր հասել են Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղով:

Յուզաքին գրավել են նաև Երևանի ջազ ակումբները: Իսկ հայկական խոհանոցի մասին խոսելիս, նշել է, որ երկու խոհանոցները նմանություն ունեն և որպես օրինակ բերել է հայակական հարիսայի, տոլմայի, անուշապուրի, խավիծի թուրքական անվանումները:

Հեղինակն անդրադարձել է նաև Հայաստանի բնական պաշարներին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը: Յուզաքն ընդգծել է, որ Հայաստանը հարուստ է հատկապես ջրային պաշարներով, որն անգամ արտահանվում է Իրաք և Հորդանան: Երկրի արտահանվող ապրանքների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում ալկոհոլային խմիչքները, հատկապես օղին և կոնյակը:

Հանքարդյունաբերությունը նույնպես զարգացած է՝ հատկապես պղնձի և անագի: Հեղինակի տպավորություններով գյուղատնտեսությունը զարգացած չէ՝ մասնավորապես հարավ-արևելյան կողմերում հողատարածքները դափ-դատարկ են: Գյուղատնտեսության մեջ հեղինակ առանձնացրել է ծաղկի մշակումը, որի տեխնոլոգիան ներմուծվել է Հոլանդիայից: Նա նորից ընդգծել է, որ այս ամենում շատ մեծ դեր ունի Սփյուռքը:

Իսկ հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորման հավանականության վերաբերյալ հեղինակը գրում է, որ երկու ժողովուրդների մերձեցման համար շատ կարևոր գործոն է նրանց մշակութային և հասարակական համագործակցությունը: Նա նշում է, որ Հայաստանում հատկապես երիտասարդները հարաբերությունների կարգավորման հարցում լիբերալ հայացքներ ունեն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
10:39, 20 օգոս
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
15:29, 19 օգոս
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
13:29, 19 օգոս
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}