Հասարակական06:53, 17 Հոկտեմբեր 2016
Էրդողանի կողմնակիցները հայերին ուղղված հայհոյախառն կարգախոս են վանկարկել (հայ բիճեր)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել: Թուրքական «Haber.sol.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Տրապիզոնում ելույթ ունեցած Էրդողանը հայտարարել է.
«Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց ասեմ՝ կա մեկ մարդու պես, մեկ էլ կնոջ պես մեռնել... Մի բան կասեի, բայց դա չեմ ասի»:
Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել են հանրության «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի» վանկարկումներով: Ելույթի տեսագրության մեջ երևում է, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի փորձում դադարեցնել այս աղաղակները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակում է ելույթը:
Նշենք նաև, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ հնչեցված այդ ռասիստական վանկարկումների համար հայց է ներկայացնելու դատարան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |