Միջազգային07:04, 07 Հոկտեմբեր 2016
Գերմանիայում Թուրքիայի դեսպանը Անկարայից վերադարձել է Բեռլին
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հետ կանչված Թուրքիայի դեսպանը վերադարձել է Գերմանիա: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ուղիղ 4 ամիս և 4 օր Գերմանիայում Թուրքիան ներկայացված էր ընդամենը հավատարմատարի մակարդակով:
Դեսպան Հյուսեյին Ավնի Կարսլըօղլուն Բեռլինում կպաշտոնավարի շատ կարճ ժամանակով: Դեսպանների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված որոշման համաձայն Բեռլինի դեսպան է նշանակվել Ալի Քեմալ Այդընը: Մինչ Այդընի նշանակման հրամանի հաստատումը Կարսլըօղլուն մնա Բեռլինում:
Բեռլին վերադարձած թուրք դեսպանին դիմավորել են հավատարմատար Ուֆուք Գեզերը և Բեռլինի գլխավոր հյուպատոս Բաշար Շենեն:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը հուլիսի 2-ին հաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը: Դրանից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպան Կարսլըօղլուն անմիջապես Անկարա էր կանչվել: Նա Թուրքիա էր մեկնել հենց հուլիսի 2-ին՝ առաջին իսկ ինքնաթիռով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ցուցամատով անհասկանալի ժեստը քննադատության է արժանացրել իշխող ԱԶԿ-ական պատգամավորը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Ցածր գնահատականի պատճառով հարձակման ենթարկված դասախոսը ստացել է թեթև մարմնական վնասվածք՝ գլխի հատվածում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |