Տարածաշրջան08:02, 05 Հոկտեմբեր 2016
Թուրքական զինուժը Սիրիայում հարձակման է ենթարկվել
Հոկտեմբերի 5-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսային Ալ Ռայի շրջանում (մոտ է Հալեպին) «Եփրատի վահան» գործողության շրջանակներում հարձակման են ենթարկվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից:
Միջանկյալ նշենք, որ Ալ Ռային այժմ գտնվում է Սիրիայի ազատ բանակի» (ընդդիմադիր ուժեր) զինյալների վերահսկողության տակ, որին պաշտոնական ԱՆկարան աջակցություն է ցուցաբերում:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր, 3 զինվոր էլ՝ վիրավորվել: Բախման ժամանակ սպանվել են նաև ԻՊ-ի 18 գրոհայիններ:
Բախման կիզակետում են եղել նաև «Սիրիայի ազատ բանակի» զինյալները: Նրանցից 2 հոգի սպանվել է, 17 հոգի էլ վիրավորվել են:
Նշվում է, որ ի պատասխան այդ հարձակման՝ թուրքական ուժերը « Fırtına » տեսակի հաուբիցներով և տանկերով կրակ են բացել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:
«Եփրատի վահան» գործողության առաջին օրվանից մինչ օրս, հարվածներ են հասցվել ԻՊ-ի 1875 թիրախի ուղղությամբ:
Թուրքական օդուժը նաև օպերացիա է իրականացրել Սիրիայի հյուսիսային Աքթարիմ, Ռասմ ալ Վարդմ Քաբթան և Դավիք շրջաններում գտնվող ԻՊ-ի հենակետերի ուղղությամբ: Դրա ընթացքում ոչնչացվել է ԻՊ-ի 2 հրամանատարական կենտրոն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Մայիսի 7-ին երկու երկրի առաջնորդների՝ Էրդողանի և Սաբահի միջև եղած հանդիպմանը հաջորդել են մի շարք ոլորտներին առնչվող փաստաթղթերի ստորագրություններ:
Նա հանդիպել է մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Էրդողանի հետ։
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |