Հասարակական13:58, 28 Սեպտեմբեր 2016
Թուրքիայում իսլամի դասերից ազատելու համար հայերից մկրտության փաստաթուղթ են պահանջում

Թուրքիայում ոչ մուսուլման աշակերտներին և մասնավորապես՝ հայ երեխաներին իսլամի դասերից ազատելու համար նրանցից մկրտության փաստաթուղթ են պահանջում: Թուրքական «Bianet» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հայ երեխաների ծնողներն ու ներկայացուցիչները չեն հասկանում, թե ինչ իմաստ ունի մկրտության փաստաթուղթ պահանջելը, եթե երեխաների անձնագրային քարտերում նշված է նրանց քրիստոնյա լինելու հանգամանքը:
Չնայած այս տեղեկություններին՝ Բեյօղլուի շրջանային կրթական վարչությունը հերքել է դպրոցներում աշակերտներին նման պահանջ ներկայացնելու մասին լուրը:
Նախորդ տարի նմանատիպ դեպք էր գրանցվել Շիշլիի հայկական Կարագյոզյան դպրոցում: Աշակերտներից մեկը հեռացվել էր դպրոցից՝ մկրտության թուղթ չունենալու և հայ չլինելու պատճառաբանությամբ: Սակայն գործը քննող դատարանը որոշում էր կայացրել, որ հեռացված անձը կարող է ուսումը շարունակել հայկական դպրոցում, քանի որ նրա անձնագրային քարտում կրոնի դաշտում եղել էր «քրիստոնյա» նշումը: Դատարանը վճռել էր, որ երեխային դպրոց չընդունելը օրենքի խախտում է, քանի որ երեխայի ինքնությունը կարելի է պարզել նրա անձնագրային տվյալների հիման վրա:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Իզմիրի պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն հայ երեխաներից դպրոցներում մկրտության փաստաթուղթ պահանջելու հարցը բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ: Քյուրքչուն թեմայի վերաբերյալ հատուկ հարցում է ներկայացրել մեջլիս՝ ակնկալելով ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազի պատասխանը:
Պատգամավորը մասնավորապես փորձել է ճշտել, թե քրիստոնյա աշակերտներին ուղղված այդ քայլը որքանով է հիմնավորված, կա՞ արդյոք նախարարությունից բոլոր դպրոցների տնօրեններին տրված նման հրահանգ: Քյուրքչուն նաև հարց է ուղղել կրթության նախարարին, թե արդյոք նախարարությունը դպրոցի ներկայացուցիչների այս պահանջը չի համարում աշակերտների իրավունքների ոտնահարում: Եվ եթե կրթության նախարարությունը տեղյակ չէ այս դեպքերից, ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկել՝ դեպքերը քննելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |