Իրավական09:13, 23 Սեպտեմբեր 2016
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայում մամուլի անազատությունը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիայում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների վերաբերյալ 15 էջանոց մի զեկույց է հրապարակել: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ կազմակերպությունը ուսումնասիրել է ձախողված հեղաշրջման փորձից հետո հայտարարաված արտակարգ իրադրության ազդեցությունը մամուլի ազատության վրա: Մասնավորապես արձանագրվել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում բանտարկվել է շուրջ 100 լրագրող, դադարեցվել է շուրջ 100 թերթերի, ամսագրերի, հեռուստա- և ռադիոհաղորդումների գործունեությունը, մի շարք լրագրողների անձնագրեր անվավեր են հայտարարվել:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի պատասխանատու Քրիստիան Միհրը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության՝ հետզհետե աճող բռնատիրական ոճի պատճառով Թուրքիայում լրագրողները մեծ դժվարությունների մեջ էին նաև մինչև հեղաշրջման փորձը:
«Արտակարգ իրավիճակը անհավատալիորեն արագացրեց այդ զարգացումները: Արտակարգ իրավիճակը արդեն իսկ ծանր վնասներ է հասցրել Թուրքիային, այն չպետք է երկարաձգվի», - նշել է Միհրը:
Հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից ընդամենը հինգ օր անց երկրի կառավարությունը եռամսյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարել: Դրա ժամկետը լրանում է հոկտեմբերի 20-ին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջել է, որպեսզի անվավեր ճանաչվեն Եվրոպայի մարդու իրավունքների հռչակագրին հակասող «օրենքի ուժ ունեցող որոշումները», ինչպես նաև դադարեցվեն լրագրողների դեմ կիրառվող սահմանափակումները, որոնց շրջանակներում բռնագրավվել կամ անվավեր են ճանաչվել մի շարք լրագրողների անձնագրերը կամ լրագրողական քարտերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |