Միջազգային13:46, 14 Սեպտեմբեր 2016
Սև ծովում ռուսական և թուրքական ռազմական ուժերի հարաբերակցությունը փոխվել է
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը խոսել է Սև ծովում ռուսական նավատորմի և թուրքական ծովային ռազմական ուժերի հզորության մասին:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Գերասիմովը նշել է, որ վերջին տարիներին ռուսական և թուրքական ուժերի միջև հարաբերակցությունը լրջորեն փոփոխվել է:
Ռուսաստանի հարվային ռազմական շրջանում տեղի ունեցած «Կովկաս 2016» զորավարժությունների արդյունքներն ամփոփելիս ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնավորապես ասել է.
«Սրանից մի քանի տարի առաջ Սև ծովում ռուսական նավատորմի ներուժը կտրուկ տարբերվում էր թուրքական ռազմածովային ուժերից: Այն ժամանակ ասվում էր, որ Թուրքիան գրեթե Սև ծովի տիրակալն է: Հիմա արդեն շատ բան է փոխվել»:
Գերասիմովը նշել է, որ ռուսական նավատորմը հզորացվել է՝ համալրվելով այնպիսի նորագույն հնարավորություններով, ինչպիսիք են իրենց վրա «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ կրող սուզանավերը: Արդյունքում, ըստ գլխավոր շտաբի պետի, ռուսական նավատորմն այսօր բավական լավ վիճակում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |