Միջազգային08:33, 12 Սեպտեմբեր 2016
Ցիպրաս․ «Թուրքիան պահեց խոստումը․ փախստականների հոսքը նվազել է»

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիան պահել է փախստականների հարցում Եվրամիությանը տված խոստումը։ Թուրքական «Haberturk» լրատվական կայքը հայտնում է, որ Հունաստանի վարչապետն այս մասին հայտարարել է Սալոնիկի 81-րդ տոնավաճառի ժամանակ՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։
Ցիպրասը նշել է, որ Հունաստանի սահմանն օրական հատող 5000-ից ավել փախստականի փոխարեն այժմ Հունաստան է հասնում 50-60 փախստական։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն խոստացել էր, որ կընդունի Հունաստանում ապաստանած 33 հազար փախաստականի, այնինչ ընդունել է միայն 3000-ին։ Հունաստանի կառավարության ղեկավարը Եվրոպային հորդորել է արագացնել փախստականների ընդունման ընթացակարգը։
«Եվրոպան պիտի պահի իր տված խոստումը։ Պայմանագիրը (ԵՄ-Թուրքիայի փախստականների մասին պայմանագիր-խմբ․) միայն փախստականների հոսքը դադարեցնելու համար չէ, այն նաև ներառում է փախստականների համար իրավական ուղիների մշակումը»,- նկատել է տվել Ցիպրասն՝ ընդգծելով, որ Թուրքիան Եվրոպայի կարիքն ունի, իսկ Եվրոպան՝ Թուրքիայի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |