Միջազգային09:51, 06 Սեպտեմբեր 2016
Թուրք-ավստրիական հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է
Թուրքիայում ավստրիացի հնագետներին թույլ չեն տվել շարունակել պեղումները Իզմիր նահանգի Սելչուկ շրջանում գտնվող հնագույն Եփեսոս քաղաքի տարածքում: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի` պեղումների դադարեցման պատճառը վերջին շրջանում լարված թուրք-ավստրիական հարաբերություններն են:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից օգոստոսի 31-ին տարածված գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ չնայած պեղումների ավարտին մնացել է 2 ամիս, այնուամենայնիվ, աշխատանքները դադարեցվում են :
Եփեսոս քաղաքը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կառույցների շարքին է պատկանում: Այնտեղ է գտնվում աստվածուհի Արտեմիսի տաճարը, որը աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էհանդիսանում: Ավստրիայի հնագիտության ինստիտուտի գիտնականները արդեն ավելի քան 100 տարի Եփեսոսում պեղումներ են կատարում: Աշխատանքները դադարեցվել են միայն երկու համաշխարհային պատերազմների ժամանակ:
Թուրքական կայքը նշում է, որ պեղումները վերսկսելը մեծապես կախված կլինի թուրք-ավստրիական հարաբերությունների կարգավորումից:
Թուրք-ավստրիական հարաբերությունները դիվանագիտական մակարդակում շարունակում են լարված մնալ՝ կապված Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությն խնդրի հետ:
Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին, այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե մինչև 2016 թվականի հոկտեմբեր ԵՄ-ն Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացման չգնա, ապա իրենք չեղյալ կհամարեն փախստականներին և ներգաղթյալներին հետ ընդունելու համաձայնագիրը: Ի պատասխան նման հայտարարության Ավստրայի ԱԳ նախարար Սեբաստիան կուրցը հորդորել էր Չավուշօղլուին ուլտիմատումներ չդնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |