Տնտեսական08:23, 02 Սեպտեմբեր 2016
Հուլիսին Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը 3.4 միլիոնով նվազել է
Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալներ համաձայն` այս տարվա հուլիս ամսին երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 36.7 տոկոսով` հասնելով 3.4 միլիոն մարդու: Իսկ հունվար-հուլիս ժամանակահատվածում Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 30.3 տոկոսով` իջնելով 14.2 միլիոնի:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանից գնացող զբոսաշրջիկների շրջանում` 93 տոկոս: Այս տարվա հունիս ամսին Թուրքիա է այցելել 47.788 ռուսաստանցի զբոսաշրջիկ, այն դեպքում երբ նախորդ տարվա հուլիսին այդ թիվը կազմել է 686.000: Իսկ տարվա առաջին 7 ամիսների կտրվածքով ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 89 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 2.100.000 զբոսաշրջիկից նվազելով 642.000 այցելուի:
Հուլիսին նվազել է նաև ԱՊՀ երկրներից, այդ թվում` Հայաստանից Թուրքիա այցելող աբոսաշրջիկների թիվը, հասնելով 642.000-ի, որը կազմում է նախորդ տարվա ցուցանիշի 50 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար:
Թուրքական մեդիայում նշվում է, որ ՌԴ-ից ունեցած կախումը նվազեցնելու համար Թուրքիան գազի ներկրման շուրջ բանակցություններ է սկսել ամերիկյան ընկերության հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |