Տարածաշրջան13:49, 22 Օգոստոս 2016
Թուրքիայում հավաքում են Ֆեթուլլահ Գյուլենի անվան սկզբնատառերով սերիաներ ունեցող պետհամարանիշները
Թուրքիայում իսլամական քարոզիչ Էրդեոանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ պայքարը տեղափոխվել է ավտոմեքենաների պետհամարանիշների ոլորտ:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` երկրում բոլոր մեքենաների վրայից հավաքում են «FG» սերիայով պետհամարանիշները: Ոստիկանության գլխավոր վարչության հրամանով Թուրքիայում չեղյալ է հայտարարվել Ֆեթուլլահ Գյուլենի անուն-ազգանունի սկզբնատառերով սկսվող պետհամարանիշի սերիան:
Նշվում է, որ «FG» սերին առաջին անգամ Թուրքիայում կիրառվել է Դենիզլիի արդարադատության պալատին նվիրաբերված ծառայողական մեքենաների վրա: Իսկ 2014-ից նույն սերիայով համարանիշներ է տրվել նաև սեփական ավտոմեքենաներին: Կայքը նշում է, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում, որ երկրում որևէ բան հիշեցնի Գյուլենի մասին, որն իշխանությունների կողմից մեղադրվում է հուիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
«FG» համարանիշով մեքենաների շահագործումը մինչև նոր համարանիշներ ստանալը ժամանակավորապես կդադարեցվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Սալեմ բին Համադ ալ Նաբեթն Անկարա է մեկնել Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրավերով։
Դրանք վերաբերել են իրավապահների կրթության ոլորտում համագործակցությանը և երկու երկրի վարորդական իրավունքները միմյանց տարածքներում ճանաչելուն։
Հիմնական հարցը եղել է Գազայում հրադադարի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |