Միջազգային09:15, 16 Հուլիս 2016
Միջազգային արձագանքը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին

Աշխարհի մի շարք երկրնեի ղեկավարներ և կառույցներ արձագանքել են Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:
Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության խորհրդի նիստին ունեցած ելույթի ժամանակ խորը մտահոգություն է արտահայտել տեղի ունեցածի կապակցությամբ:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էլ Թուրքիային հանդուրժողականության և զսպվածության կոչ է արել, միաժամանակ պահանջելով հարգանք ցուցաբերել դեմոկրատական կառույցների նկատմամբ: Մոգերինին տեղակացրել է նաև, որ Բրյուսելը մշտական կապի մեջ է Անկարայի հետ:
Որոշ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ էլ Թուրքիայում տեղի ունեցածին արձագանքել են Twitter-ում: Մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջևադ Զարիֆը իր գրառման մեջ նշել է.
«Կայունությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը Թուրքիայում ապրող մարդկանց համար առաջնահերթություն է»:
Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարանի) ազգությամբ թուրք պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրն էլ հետևյալ գրառումն է արել.
«Ի՞նչ ռազմական հեղաշրջում, ի՞նչ քաղաքացիական բռնապետություն: Թուրքիան այժմ դեմոկրատիայի կարիք ունի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ»,-նշում է Թուրքիայի ԱԳՆ-ը։

Նշվում է, որ վերոնշյալ վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու առկա և ապագա սպառնալիքներին։

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |