Տարածաշրջան09:59, 12 Հուլիս 2016
Թուրք-քրդական զինված բախում Գիրեսուն նահանգում

Հուլիսի 11-ին գիշերը Թուրքիայի հյուսիս-արևելյան Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում (մոտ է Սև Ծովին) «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կրակ են բացել թուրքական ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet» պարբերականի կայքը, հարձակման հետևանքով վիրավորվել է 1 թուրք ոստիկան: Եվս երկուսը վիրավորվել են դեպքից հետո PKK-ի դեմ սկսված օպերացիայի ընթացքում: Վերջիններս վիրավորվել են ականների պայթյունից:
Քուրդ գրոհայինները հարձակումից հետո նահանջել են ելման դիրքեր: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով թուրք ուժայինները տարածքում սկսվել են լայնամասշտաբ օպերացիա: Ոստիկանությունը և ժանդարմերիան այժմ խստացրել են վերահսկողությունը Դերելի շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |