Քաղաքական09:46, 28 Հունիս 2016
Թուրքական կողմը ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիրը

Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ստորագրել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը, որը մշակվել է վերջին օրերին Հռոմում երկու երկրների միջև կայացած բանակցությունների արդյունքում:
Ըստ թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքի` առանձին-առանձին ստորագրվող համաձայնագրի տեքստի տակ իսրայելական կողմից պետք է իր ստորագրությունը դնի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Դորե Գոլդը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլ հայտարարել է, որ համաձայնագրի երկկողմանի ստորգրումից հետո կմեկնարկի դրա վավերցման գործընթացը: Իսրայելի կառավարության և Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո էլ 2 երկրները կնշանակեն իրենց դեսպաններին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 10 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |