• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
07 Հուլիս, 2025
Երկուշաբթի 09:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:01, 27 Հունիս 2016

Գերմանիայում Էրդողանի և Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել ռազմական հանցագործության մեղադրանքով

Գերմանիայում Էրդողանի և Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել ռազմական հանցագործության մեղադրանքով

Գերմանիայում բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, լրագրողներ և գիտնականներ դիմում են ներկայացրել դատախազություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը հայտնում է, որ այս մասին Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են «Միջազգային իրավունքի և ժողովրդավարության միության» (MAF-DAD) գործադիր խորհրդի նախագահ, իրավաբան Հեյք  Գեյսուեյդը, իրավաբաններ Բրիտա Էդերը, Պետրա Դերվիշայը, Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը, Ստամբուլի իրավաբանների միության փաստաբան Էրջան Քանարը: Հայցվորները Գերմանիայի դաշնային դատախազության են ներկայացրել 200 էջանոց դիմում, որով Էրդողանին մեղադրում են «ռազմական հանցագործություն կատարելու» և «մարդու իրավունքները խախտելու մեջ»:

Բացի նախագահից նույն մեղադրանքը ներկայացվել է շուրջ 2 տասնյակ թուրք պաշտոնյայի, որոնց թվում են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախկին նախարարներ Իսմեթ Յըլմազը, և Մեհմեթ Վեջդի Գյոնյուլը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ինչպես նաև այլ բարձրաստիճան զինվորականներ:

Ներկայացված դիմումի առանցքում Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, հիմնականում Շըրնաքում և Ջիզրեում տեղի ունեցած դեպքերն են: Գործին առնչվող վկաների ցուցմունքները դիմումին կից ներկայացվել են դատախազությանը: Նշվում է, որ սեպտեմբերի 4-11-ին բախումների ժամանակ սպանվել է 21 խաղաղ բնակիչ, Ջիզրեում նկուղներում սպանվել են 178 քաղաքացիներ: Այդ գործողության ընթացքում խոչընդոտվել են տարածքում բժշկական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների, պատգամավորների, ընտանիքների հարազատների, հասարակական կազմակերպությունների գործողությունները, անջատվել է բջջային կապը, դիտավորյալ այդ տարածք արգելվել է շտապօգնության մեքենաների մուտքը:

Գերմանիայի «Կանաչների կուսակցության» նախկին պատգամավոր, իրավաբան Մեմեթ Քըլըչը, մեկնաբանելով հարցի իրավական կողմը, նշել է, որ քաղաքական անձեռնամխելիությունը չի վերացնում հանցանքը: 

«Այս դիմումը կարող է մինչև Հաագայի միջազգային դատարան հասնել»,-ասել է իրավաբանը՝ նշելով, որ այս գործընթացը ցույց է տալիս, որ միջազգային ասպարեզում աճել է Էրդողանից և նրա վարչախմբից հաշիվ պահանջելու վճռականությունը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ՄԻԵԴ-ում կայացված իրավախախտումների վերաբերյալ որոշումների թվով երրորդն է
15:00, 02 հուլ
Թուրքիան ՄԻԵԴ-ում կայացված իրավախախտումների վերաբերյալ որոշումների թվով երրորդն է

Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}