Ցեղասպանություն10:11, 24 Հունիս 2016
Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ թուրք պատգամավորը հրաժարվել է Թուրքիայում պատվավոր քաղաքացու կոչումից
Թուրքիայի Թոքաթ նահանգի Փազար շրջանի ՏԻՄ մարմինների որոշմամբ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը դեմ քվեարկած միակ պատգամավորին պատվավոր քաղաքացու տիտղոս է շնորհել:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 9 անդամից բաղկացած Փազարի շրջանային խորհորդի նիստում որոշում է կայացվել Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատ միություն» կուսակցությունը ներկայացնող թուրքական ծագմամբ Բեթթինա Քուդլային Փազարի պատվավոր քաղաքացի հռչակել:
Հունիսի 12-ին Քուդլան, արձագանքելով Փազարի շրջանային խորհրդի այս որոշմանը, Twitter-ում գրել է. «Շատ շնորհակալ եմ պատվավոր քաղաքացու տիտղոսի համար: Սակայն, ցավոք, ստիպված եմ տեղեկացնել, որ չեմ կարող ընդունել այս տիտղոսը: Աստված պահպանի Թուրքիայի Հանրապետությունը: Աստված պահպանի Գերմանիան»:
Հայտնի է դարձել նաև, որ նույն նիստի ժամանակ խորհուրդը ծագումով թոքաթցի Ջեմ Օզդեմիրին զրկել է իրենց համերկրացին լինելուց: Օզդեմիրը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահն է և Բունդեսթագում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներից:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը հաստատեց խորհրդարանում ներկայացված կուսակցությունների համատեղ նախապատրաստած բանաձևը, որը ճանաչում և դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով նաև Գերմանիայի մեղքը և մասնակցությունը տեղի ունեցած ողբերգությունում: Բանձևը հաստատվել էր ձայների ճնշող մեծամասնությամբ. միայն մեկ պատգամավոր ձեռնպահ էր մնացել, ևս մեկը (Բեթթինա Քուդլան) դեմ էր քվեարկել բանաձևին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |