Տնտեսական07:07, 14 Հունիս 2016
Գերմանիան կարող է սառեցնել իր ներդրումները Թուրքիայում

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի շուրջ առաջացած լարվածության պատճառով Գերմանիան պատրաստվում է սառեցնել Թուրքիայում առկա ներդրումները: Այս մասին գրում է թուրքական «Haberler.com» լրատվակայքը՝ հղում անելով գերմանական «Die Welt» պարբերականին:
Որպես պատճառ նշվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ քրդական հարցում վարած քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ առաջացած իրարանցումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Էրդողանը որոշ ժամանակ առաջ պահանջել էր քրեական գործ հարուցել մի գերմանացի երգիծաբանի դեմ՝ իրեն վիրավորելու մեղադրանքով:
Աղբյուրը խնդրի վերաբերյալ զրուցել է Գերմանիայի տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերմանիայի Առևտրա-արդյունաբերական պալատների միավորման (DIHK) արտաքին առևտրի բաժնի տնօրեն Ֆոլքեր Թրայերը 2017թ. թուրքական շուկայում գերմանական ընկերությունների տնտեսական ակնկալիքները գնահատել է «թույլ դրական»:
«Անվտանգության վիճակը խաթարեց գործարար աշխարհի ներկայացուցիչների գործունեությունը: Այդ պատճառով էլ նախագծերի իրականացումը հետաձգվեց»,- նշել է Թրայերը: Նա նաև ընդգծել է, որ տեղի ունեցածը հատկապես վնասել է միջին մեծության ընկերություններին, իսկ մեծ կազմակերպությունները կարողացել են պահպանել իրենց ներդրումային ծրագրերը:
Գերմանիայի արդյունաբերական ֆեդերացիայի (BDI) նախագահ Ուլրիխ Գրիլոն էլ հետևյալ մեկնաբանությունն է արել.«Մենք ցավով ենք հետևում վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Տնտեսության համար անվտանգ միջավայրը կենսական անհրաժեշտություն է: Ներդրումներ կատարելու որոշումներն կախված են հենց այս հանգամանքից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |