Հասարակական08:49, 13 Հունիս 2016
Ջեմ Օզդեմիր. «Ես կիսում եմ հայերի կոտորածների և աքսորի ցավը»
Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակներից է, անդրադարձել է հայկական բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում իր հասցեին հնչած սպառնալիքներին, ատելության, ազգությունը պարզելու համար արյան հետազոտություն անցնելու կոչերին:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում Օզդեմիրը նշել է, որ այցելել է բժշկի, արյան հետազոտություն անցնել:
«Առաջին դրական է, պարզվեց աշխարհի քաղաքացի եմ»,-ասել է Օզդեմիրը՝ նշելով, որ իր մոտ գերմանականն տարրը գերակշռող է, սակայն պակաս չեն նաև չերքեզական, քրդական, հունական և հատկապես հայկական տարրերը: Ըստ նրա՝ ամենացավալին այն է, որ դեռ 21-րդ դարում մի երկրի նախագահը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան-խմբ.), ունենալով քաղաքականապես ամեն տեսակ քննադատության իրավունք, նման լուրջ հարցն իջեցրել է արյան տեստի մակարդակի:
«Ես, որպես ստամբուլցի մոր և կովկասցի գաղթական չերքեզ հոր զավակ, կիսում եմ Անատոլիայում դարերով կողք-կողքի ապրած բոլոր հին ազգերի, հատկապես հայերի կոտորածների և աքսորի ցավն ու իմ սրտի խորքում զգում տեղի ունեցած ողբերգությունը: Դրա համար մարդ լինելը բավարար է: Այդպես չէ՞»:
Լրագրողի դիտարկմանը, թե ընդունված օրինագիծը ոչ թե օժանդակություն, այլ երկաթե կապանքներ է Թուրքիայի համար, որը 1915-ի համար պաշտոնապես ցավակցական ուղերձ է հրապարակել, Օզդեմիրը Էրդողանի ցավակցական ուղերձը բարձր գնահատելով, ասել է. «Երբ ուղերձի բովանդակությանն ենք նայում, տպավորություն է ստեղծվում, թե հանցագործն անհայտ է, կամ հայերը բնական աղետի հետևանով են մահացել, կամ էլ մի երրորդ կողմն է այդ ամենի պատասխանատուն»:
Օզդեմիրն ընդգծել է, որ Թուրքիան երկաթե կապանքներով կապողներին ոչ թե դրսում, այլ ներսում պետք է փնտրել այնքան ժամանակ քանի դեռ հայերի ունեցվածքը չի վերադարձվել, եկեղեցիները պետականացվում են, հայերը հավասար քաղաքացիներ չեն համարվում, առօրյա կյանքում ակնհայտ խտրական վերաբերմունքի և մարդատյաց արտահայտությունների զոհ են դառնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |