Տարածաշրջան08:23, 13 Հունիս 2016
Ալիևն ու Լուկաշենկոն ՝ ռուս -թուրքական կարգավորման միջնորդի դերում

Բելառուսիայի և Ադրբեջանի նախագահները միջնորդի դեր կստանձնեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը հարթելու գործընթացում: Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Bir Gün» թերթի կայքը, որն ունի սոցիալիստական ուղղվածություն;
«Արդարություն և զագացում կուսակցության (ԱԶԿ-AKP) կազմած իշխանությունը իր ձախողված արտաքին քաղաքականության պատճառով հետզհետե ավելի է մեկուսանում միջազգային արենայում: Դրա համար Եգիպտոսից և Իսրայելից հետո պատրաստվում է կտրուկ շրջադարձ կատարել նաև Մոսկվայի հետ հարաբերություններում:
Խոսակցություններ են պտտվում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով չկարողացավ ԱՄՆ-ի հետ ցանկալի մերձեցման հասնել, իսկ Եվրամիության հետ հարաբերություններում այրել է կամուրջները, հատուկ խնդրանքով դիմել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին և Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որպեսզի վերջիններս նպաստեն ռուս-թուրքական կարգավորման գործընթացին», - գրում է թերթը:
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել ռուս -թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա ընդգծել է, որ Թուրքիան իրենց մտերիմ դաշնակիցն է, Ռուսաստանը ևս մտերիմ բարեկամ է և Ադրբերջանը երկու երկրների հետ էլ բարձր մակարդակի հարաբերութուններ ունի:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիա-Թուրքիա սահմանին թուրքական օդուժը խոցել էր ռուսական SU-24 ինքնաթիռը՝ Թուրքիայի սահմանի խախտման պատրվակով: Այս համգամանքը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման առիթ էր հանդիսացել: Ռուսատանը Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել՝ աստիճանաբար գրեթե լիովին դադարեցնելով այս երկրի հետ ապրանքափոխանակությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |