Միջազգային09:51, 10 Հունիս 2016
Էրդողանին ԱՄՆ-ում «նեղացրել են». նա ընդհատել է այցը
Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոգեհանգստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով որոշում է կայացրել կիսատ թողնել այցը և վերադառնալ Թուրքիա:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ալիի հոգեհանգստի ժամանակ Էրդողանը ցանկացել է կրոնական ծածկոցի մի մասը դնել դագաղի վրա, սակայն կազմակերպիչներից մեկը վերցրել է ծածկոցը ասելով. «հետո ինքներս կդնենք», ինչն էլ դուր չի եկել Թուրքիայի նախագահին:
Բացի այդ Էրդողանը և Թուրքիայի կրոնական վարչության պետը ցանկացել են, որ արարողության ժամանակ Ղուրանից հատվածներ ընթերցվի, սակայն այս հարցում ևս մերժվել են: Այս ամենից հետո Էրդողանը որոշել է կիսատ թողնել այցի ծրագիրը և առանց հուղարկավորության արարողությանը մասնակցելու վերադարձել է Թուրքիա:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ևս մեկ տհաճ դեպք է պատահել, այս անգամ` Էրդողանի թիկնապահի ու ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակցի միջև, ով ըստ արարողակարգի պետք է հսկեր Թուրքիայի նախագահի անվտանգությունը:
Նշվում է, որ, երբ Էրդողանը նստել է մեքենան, ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցը մոտեցել և կանգնել է մեքենայի դռան մոտ: Էրդողանի անվտանգության աշխատակիցը նույնպես ցանկացել է կանգնել նույն տեղում, ինչի հետևանքով քաշքշոց է սկսվել: Դեպքին միջամտած այլ աշխատակիցների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ծեծկռտուքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |