Տարածաշրջան07:53, 31 Մայիս 2016
Նաթանյահու. «Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը մոտ է»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ մոտ է: Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով իսրայելական «Haaretz» թերթին, գրում է, որ Նաթանյահուն Երուսաղեմում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի կնքում շատ մոտ է:
Նշվում է, որ հարաբերությունների կարգավորման համար միակ խոչընդոտը մնում է այն, որ դեռևս չի իրականացվել Ստամբուլում «Համասի» խմբավորման ներկայացուցչությունը փակելու վերաբերյալ իսրայելական պահանջը՝ թեև դրա շուրջ կար ձեռք բերված պայմանավորվածություն:
Թուրքիայի և Իսրայելի պատվիրակությունների միջև կարևոր հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ Եվրոպայում: Այս հանդիպումը հետաձգվել էր Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականի պատճառով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |