Միջազգային12:59, 24 Մայիս 2016
Թուրքիայում դժգոհ են Ֆրանսիայից. Փարիզում բացվել է քրդական կառույցի ներկայացուցչություն
Ֆրանսիան աջակացություն է հայտնել Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD)` վերջինիս թույլ տալով Փարիզում ներկայացուցչություն բացել: Թուրքիայում դժգոհ են Ֆրանսիայի այս քայլից, քանի որ PYD-ն նույնացնում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ, որն էլ Անկարայի կողմից ճանաչված է իբրև ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքական «Kanalahaber» լրատվական կայքը գրում է, որ Ֆրանսիան մեկ անգամ ևս ապացուցեց, թե որքան երեսպաշտ է, իսկ Թուրքիային ուղղված «ահաբեկչության դեմ պայքարում ձեզ հետ միասին ենք» խոսքերը՝ սուտ:
«Ֆրանսիայում ահաբեկչություններից դասեր չքաղող նախագահ Ֆրանուսա Օլանդը, տեղ տալով PKK-ին, ի ցույց է դնում Թուրքիայի հանդեպ իր թշնամանքը»,- գրում է թուրքական լրատվամիջոցը՝ Սիրիայում գործող քրդական կուսակցությունը համեմատելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ:
Փարիզում ներկայացուցչության բացմանը մասնակցել է ֆրանսիացի պաշտոնյաներ: Ավելի վաղ նման ներկայացուցչություններ բացվել էին նաև Ռուսաստանում, Գերմանիայում, Շվեդիայում, Չեխիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |