Տարածաշրջան09:12, 09 Մայիս 2016
Yeni Şafak. Թուրքիայի հատուկջոկատայիները մտել են Սիրիա
Մայիսի 8-ի գիշերը Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Սիրիայի տարածք և օպերացիա իրականացրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ:
Ըստ «Cnnturk»-ի՝ նման պնդում է առաջ քաշել թուրքական «Yeni Şafak» պարբերականը: Վերջինս նշել է, որ նման գործողությունների առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ ԻՊ-ն արդեն մի քանի օր է արկակոծում և հրթիռակոծում է Սիրիային սահմանամերձ Թուրքիայի Քիլիս նահանգը:
Հատուկջոկատայիների խումբն օպերացիան իրականացրել է Սիրիայի այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են ԻՊ-ի վերահսկողության տակ:
Օպերացիան սկսվել է Թուրքիայի ժամանակով 01:30-ին և իրականացվել է Քիլիսի քաղաքից 13-14 կմ հեռավորության վրա: Այն տևել է 4 ժամ: Առավոտյան թուրք հատուկջոկատայինները վերադարձել են Թուրքիա:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ վերոնշյալ գործողությունն իրականացնելուց հետո, թուրքական օդուժը դաշնակից ուժերի հետ միասին 4 օդային օպերացիա են իրականացրել Սիրիայում գտնվող ԻՊ-ի հենակետերի ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Մայիսի 7-ին երկու երկրի առաջնորդների՝ Էրդողանի և Սաբահի միջև եղած հանդիպմանը հաջորդել են մի շարք ոլորտներին առնչվող փաստաթղթերի ստորագրություններ:
Նա հանդիպել է մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Էրդողանի հետ։
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |