Քաղաքական12:15, 05 Մայիս 2016
Դավութօղլուն հայտարարեց իր հեռանալու մասին
Թուրքիայում քիչ առաջ ավարտվեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործադիր խորհրդի նիստը:
«ԱԶԿ» գործադիր խորհրդի մոտ 40 րոպե տևած նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ , կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ:
Դավութօղլուն, մանրամասնորեն ներկայացրելով իր պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանքները, կուսակցության հաղթահարած մարտահրավերները և իր անձնական գործունեությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով իր կուսակից ընկերներին, մասնավորապես ասել է. «Մայիսի 22-ին տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումար, որի ընթացքում տեղի կընտրվի կուսակցության նոր նախագահ: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կուսակցության նախագահը փոխվի: Այս ընտրություններում առաջադրվելու մտադրություն չունեմ: Այս որոշումը իմ պատճառով չէ, այլ ի հայտ եկած անհրաժեշտության հետևանքն է: Կշարունակեմ գործունեությունս որպես ԱԶԿ-ական պատգամավոր»:
Հաշվի առնելով, որ Թուրքիայում վարչապետը միաժամանակ ստանձնում է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը, Դավութօղլուի՝ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության նախագահի ընտրություններում չառաջադրվելու որոշումը հավասարազոր է նրա՝ վարչապետի պաշտոնը թողնելուն:
Դավութօղլուի այս որոշման վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է. «Դա իր անձնական որոշումն էր»:
Այժմ կուլիսներում ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկն էլ հավանական թեկնածուներն են, որոնք հնարավոր է փոխարինեն Դավութօղլուին: Ըստ «CNNTurk»-ի՝ քննարկվող 5 թեկնածուների մեջ ամանահավանականը համարվում է Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Հավանական է համարվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի նշանակումը:
Մյուս երեք թեկնածուներն են Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, Առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |