Տնտեսական08:24, 30 Ապրիլ 2016
2016թ. մարտին նվազել է Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը 2016թ. մարտին տարվա կտրվածքով նվազել է շուրջ 12.8%-ով: «BBC»-ի թուրքական ծառայության հաղորդմամբ` 2016թ առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 10.3%-ով:
Թուրքական աղբյուրը, հղում անելով Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, հայտնում է, որ 2016թ. մարտին Թուրքիա է այցելել 1.65մլն զբոսաշրջիկ, որոնցից ամենաշատը Իրանից եկածներն են: Նրանց թիվը 250 հազարից անցել է:
Նշվում է, որ աճ է գրանցվել նաև Իսրայելից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների շրջանում: Նախորդ տարվա նշյալ ամսվա համեմատ այս տարի իսրայելցի զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 137%-ով՝ գերազանցելով 19 հազարը:
Նվազման միտումներ են նկատվել ռուս զբոսաշրջիկների հարցում: Նման միտումները սկսվեցին այն բանից հետո, երբ թուրքական օդուժի կողմից խոցվեց ռուսական ռազմական SU-24 ինթնաթիռը:
Մասնավորապես մարտին Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 59 %-ով: Անկում է գրանցվել նաև եվրոպական մի շարք երկրներից (Իսպանիա, Ֆինլանդիա, Գերմանիա) Թուրքիա այցելող զբոսաշրջիկների հոսքերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Բեզալել Սմոթրիչը դժգոհել է, որ Կահիրեում գերիների փոխանակման բանակցություններում ներկա են գտնվել նաև թուրք պաշտոնյաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |