Քաղաքական06:49, 29 Ապրիլ 2016
Թուրքիայի մեջլիսում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Ապրիլի 28-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վեճը ծագել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ -AKP) և քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ - HDP) պատգամավորների միջև:
Քաշքշուքի և առաջացած իրարանցման պատճառով նիստը երկու անգամ ընդմիջվել է, ապա հետաձգվել մինչև երկուշաբթի: Ինչպես երևում է կից տեսանյութում՝ միջադեպից անմասն չի մնացել նաև ԺԴԿ-ական հայ պատգամավոր Գարո Փայլանը:
Նշենք, որ մեջլիսի օրակարգում պատգամավորների անձեռնամխելիության սահմանափակման խնդիրն է եղել, որն այդպես էլ չի քննարկվել:
Միջադեպի պատճառով վիրավորվել է 5 պատգամավոր՝ ԱԶԿ-ի ներկայացուցիչներ Յուսուֆ Բաշերը, Մեհմեթ Դեմիրը , Ալի Իհսան Յավուզը և ԺԴԿ-ի ներկայացուցիչներ Էրդալ Աթաշն ու Ֆելեքնաս Ուջան:
Տեսանյութը դիտելու համար սեղմեք այստեղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |