Միջազգային10:08, 28 Ապրիլ 2016
Թուրք նախարարի կարծիքով՝ Թուրքիայի զբոսաշրջությանն ամենաշատը վնասել է Ֆրանսիայի նախագահը
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մահիր Ունալը հայտարարել է, որ երկրում զբոսաշրջությանն ամենամեծ վնասը հասցրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ունալը մասնավորապես ասել է.
«Ոչ ոք այս հանգամանքին ուշադրություն չի դարձրել, բայց Օլանդը մի առիթով հայտարարել է, թե Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմ կարող է ծագել: Դա չափազանց մեծ վնաս հասցրեց մեր զբոսաշրջությանը:
Հանրապետության նախագահի կողմից նման հայտարարությունն արվում է հենց այն ժամանակ, երբ զբոսաշրջիկները ամրագրումներ էին անում: Օլանդի այս հայտարարությունից հետո մեր թուրքական ամրագրումների թիվը կտրուկ նվազեց»:
Նախարար Ունալն ընդգծել է, որ ինքն Անկարայում Ֆրանսիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել այդ հանգամանքի վրա: Ունալը քննադատել է նաև «որոշ ներքին քաղաքական գործիչների և մամուլի ներկայացուցիչների, որոնք ասում են, թե Թուրքիան անվտանգ երկիր չէ»:
Մասնավորապես նկատի է ունեցել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետևյալ արտահայտությունը. «Թուրքիան մի երկիր է, որտեղ ռումբեր են պայթում, այստեղ զբոսաշրջիկ կգա՞»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ցուցամատով անհասկանալի ժեստը քննադատության է արժանացրել իշխող ԱԶԿ-ական պատգամավորը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Ցածր գնահատականի պատճառով հարձակման ենթարկված դասախոսը ստացել է թեթև մարմնական վնասվածք՝ գլխի հատվածում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |