Ցեղասպանություն17:25, 24 Ապրիլ 2016
Թուրքիայի փոխվարչապետը դավաճան է անվանել երկրի ներսում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը խոսել է այս օրերին թուրքական լրատվամիջոցներում ու սոցմեդիայում Հայոց ցեղասպանության մասին տեղ գտնող ոչ ժխտողական հրապարակումների մասին:
Ըստ թուրքական «beyazgundem.com» լրատվական կայքի` Քուրթուլմուշը, խոսելով թուրքական մամուլում տեղ գտնող ցեղասպանության թեմայով հայանպաստ հրապարակումներին, ասել է.
«Յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ դավաճաններ կան, սակայն մեզ մոտ, դժբախտաբար, դավաճաների քանակը շատ է: Այդ պատճառով էլ նախ դիմում եմ երկրի ներսում գտնվողներին` 1915 թվականի դեպքերի մասին խոսելուց առաջ նախ տեղեկացված եղեք: Պետք է կարգի հրավիրել դավաճաններին, որոնք կարծում են, թե կարող են Թուրքիային վիրավորել ու նեղը գցել աջից-ձախից լսած տեղեկություններով: Նման բան չի կարող լինել»:
Թուրքիայի փոխվարչապետը մեղադրել է նաև արտերկրում Հայոց ցեղասպանության մասին խոսողներին` ասելով, որ արտասահմանում այդ թեման շատերի կողմից քաղաքական խաղերի առարկա է դառնում:
«Արտերկրում գտնվողներին էլ կուզեմ ասել հետևյալը. 1915 թվականի դեպքերն օգտագործելով` Թուրքիային կարգի հրավիրել կամ դաս տալ փորձողները թող նախ իրենց պատմության մեջ տեղի ունեցած ցեղասպանություններին նայեն: Թող իրենց պատմության իմպերիալիստական նպատակն ու օկուպացրած երկրները հիշեն»:
Քուրթուլմուշը վերջում չի մոռացել կրկնել Թուրքիայի պաշտոնական թեզը` ասելով, որ իրենք պատրաստ են հայերի հետ երկխոսել արխիվների ու պատմության միջոցով միայն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |