Տարածաշրջան10:03, 14 Ապրիլ 2016
Էրդողանն իսլամական աշխարհին ուղղված հայտարարություն է հրապարակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու առիթով Ստամբուլ ժամանած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Ըստ թուրքական «Memleket.com.tr» լրատվական կայքի` հանդիպումից հետո Թուրքիայի նախագահական նստավայրից «Իսլամական մերձեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն» վերնագրով հաղորդագրություն է տարածվել:
Իսլամական երկրներին ուղղված 8 կետանոց հայտարարության մեջ էրդողանը կոչ է արել միավորվել համաշխարհային ահաբեկչության և իսլամաֆոբիայի դեմ:
Էրդողանը ԻՀԿ-ի անդամ երկրներին առաջարկել է միմյանց հետ ունեցած հակամարտություններն ու անհամաձայնությունները հարթելուն ուղղված կառուցողական դիրքորոշման միջոցով իսլամական աշխարհի պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը հասնել:
Այնուհետև առաջարկել է իսլամական պետությունների միջև առկա խնդիրները ընդհանուր արժեքների ու շահերի տեսանկյունից վերանայելու գործընթաց սկսել:
«ԻՀԿ-ի անդամ երկրներին կոչ ենք անում աջակցել իսլամական մերձեցմանը և այն առաջիկա տարիներին դիտարկելու որպես նոր քաղաքական հարթակ իսլամական աշխարհի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության վերջում խոսվում է աշխարհի տարբեր հակամարտությունների խաղաղ կարգավորման մեջ «իսլամական մերձեցման» գործընթացի ունենալիք դերի, ինչպես նաև գործընթացի զարգացման համար ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Քայհան Թյուրքմենօղլուի գլխավորած պատվիրակության հետ։
Սալեմ բին Համադ ալ Նաբեթն Անկարա է մեկնել Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրավերով։
Դրանք վերաբերել են իրավապահների կրթության ոլորտում համագործակցությանը և երկու երկրի վարորդական իրավունքները միմյանց տարածքներում ճանաչելուն։
Հիմնական հարցը եղել է Գազայում հրադադարի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |