Ցեղասպանություն11:01, 11 Ապրիլ 2016
Բոստոնում հեռացվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական վահանակը
Ստամբուլի «Թուրքական պլատֆորմի» կողմից ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Նորթ Էնդ արվարձանում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդային ցուցանակը հանվել է: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի կայքը՝ ցուցանակը տեղադրվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած այցից անմիջապես հետո:
Նույն աղբյուրի վկայությամբ՝ գովազդը հատուկ դիտավորությամբ տեղադրվել էր Բոստոնի Հայկական ժառանգության այգուց ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: «Ճշմարտություն = Խաղաղություն» վերտառությամբ վահանակը պատկերում էր Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի դրոշների գույներով ներկված երեք ձեռք: Ընդ որում, Թուրքիան խորհրդանշող ձեռքը հաղթանակի ժեստ էր ցուցադրում, իսկ Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդանշող ձեռքերը խաչել էին մատներն, ինչպես սովորաբար անում են ստելիս:
Գովազդը նաև հղում էր կատարում Հայոց ցեղասպանության ժխտումը քարոզող FactCheckArmenia.com կայքին, որը ցեղասպանությունը որակում է որպես «հզոր և լավ ֆինանսավորվող հայկական Սփյուռքի քարոզչություն»:
«Sabah»-ի համաձայն՝ սոցմեդիայում թուրքական ցուցապաստառի դեմ սկիզբ առած բողոքի ակցիայի արդյունքում գովազդային ընկերությունը հինգշաբթի օրը հեռացրել է ցուցանակը:
Ստամբուլի «Թուրքական պլատֆորմի» ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք կանխամտածված էին ընտրել վահանակի տեղադրման վայրը: Բացի այդ, նրանք նշել են, որ մինչև ապրիլի 24-ը պատրաստվում են ևս 100 նմանատիպ ցուցանակ տեղադրել ԱՄՆ-ի տարբեր վայրերում:
Նշենք, որ անցյալ տարի ևս «Թուրքական պլատֆորմը» վճարել էր նմանատիպ գովազդի տեղադրման համար, սակայն քննադատությունների ալիքը ստիպել էր հեռացնել այն:
Ուոթերթաունի Սբ. Հակոբ հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի եկեղեցական երիտասարդական կազմակերպության նախագահ Ահարոն Դերդերյանը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանություն է արել. «Դա կարծես մեջքից հարված լիներ: Անսպասելի անակնկալ էր տեսնել դա հենց այդտեղ (այգու հարևանությամբ)»:
Իսկ հակադիֆամացիոն լիգայի տեղի ղեկավար Ռոբերտ Օ. Տրեստանը նշել է. «Հայոց ցեղասպանությունը ժխտող այս վահանակը ոչ մի բանով չի տարբերվում և նույնչափ վիրավորական է, որքան Հոլոքոստը մերժելը»:
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայեր արտագաղթել էին ԱՄՆ, մասնավորապես՝ Բոստոն և Ուոթերթաուն: Ներկայումս շուրջ 25.000 հայ բնակվում է Մասաչուսեթսում, որն իր բնակչության թվով ԱՄՆ -ի նահանգների շարքում երկրորդն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |