Միջազգային07:33, 31 Մարտ 2016
Գերմանիայի արտգործնախարարն արձագանքել է Թուրքիայի պահվածքին

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին երգիծական երգի ցուցադրման պատճառով Անկարայում Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու քայլը, Թուրքիային կոչ է արել հարգել եվրոպական արժեքները:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` պաշտոնական այցով Ուզբեկստանում գտնվող Շտայնմայերը մասնավորապես ասել է. «Կարծում եմ, որ Եվրամիության գործընկեր երկրից կարող ենք հարգանք ակնկալել մեր ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ»:
Գերմանացի պաշտոնյան ավելացրել է, որ այդ հարգանքը հումորի և արվեստի հանդեպ պետք է արտահայտվի այնքան, ինչքան որ արտահայտվում է խոսքի ազատության նկատմամբ:
Նշվում է նաև, որ նախօրեին էլ Գերմանիայի կառավարության մամուլի փոխխոսնակն է թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ասել, որ խոսքի ազատության հարցում իր երկիրը Թուրքիայի հետ բանակցությունների չի գնա:
Թուրքական աղբյուրը, վկայակոչելով գերմանական FAZ գործակալությանը, գրում է, որ այս թեմայով Թուրքիայի նախագահին քննադատել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Յունկերի խոսնակի հայտարարության մեջ ասվել է. «Նախագահ Յունկերը ճիշտ չի համարում ընդամենը մեկ երգիծական երգի պատճառով Թուրքիայի կողմից Գերմանիայի դեսպանին ԱԳՆ կանչելը»,- ավելացնելով, որ, ըստ Յունկերի նման դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է Եվրամիությունից:
Հիշեցնենք, որ Անկարայում գերմանիայի դեսպանին կանչելու և նոտա հղելու առիթ հանդիսացած «Էրդողի, էրդողո, էրդողան» (Erdowie, erdowi, erdogan) վերնագրով երգը եթեր է գնացել գերմանական «NDR» պետական հեռուստաալիքի «extra 3-satire» անվանումով հումորային հաղորդման ժամանակ:
Երգում ծաղրի է ենթարկվել մամուլի ազատության ու մարդու իրավունքների հանդեպ Էրդողանի վարած քաղաքականությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Մոլդովայում գործունեություն է ծավալում 1200 թուրքական ընկերություն։

Նախարարները նաև համաձայնել են շարունակել նման ձևաչափով հանդիպումները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |