Տարածաշրջան13:49, 24 Մարտ 2016
Սև և Մարմարա ծովերում Թուրքիայի ռազմածովային ուժերը զորավարժություն կանցկացնեն
Մարտի 28-ից ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում Սև և Մարմարա ծովերում Թուրքիայի ռազմածովային ուժերի մասնակցությամբ անցկացվելու են զորավարժություններ:
Թուրքական «haberler» լրատվակայքը այս մասին հայտնում է՝ հղում անելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի հայտարարությանը:
«Deniz Yıldızı-2016» խորագրով զորավարժությունները իրականացվում է ամեն տարի: Նշվում է, որ զորավարժությունների նպատակը մասնակից ուժերի մարտական պատրաստվածության բարձրացումն է, ինչպես նաև Սև ծովում անվտանգության պահպանման հարցում ներդրում ունենալը: Զորավարժությունների ընթացքում թուրքական ռազմական նավերը կնավարկեն դեպի Ուկրաինայի` Օդեսա, Վրաստանի`Բաթում, Բուլղարիայի`Վառնա և Ռումինայի Քյոստենջե նավահանգիստներ: Գործի կդրվեն նաև ռազմաօդային և ծովափնյա անվտանգության ծառայության ուժերը:
Հաղորդվում է, որ մասնակից ուժերը կօգտագործեն նորագույն տեխնոլոգիաներ, անօդաչու թռչող սարքեր և այլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |