Քաղաքական14:01, 22 Մարտ 2016
«Մեր ժողովուրդը լավ է հասկանում Բելգիայի ժողովրդի ցավը». Էրդողանը ցավակցություն է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հայտարարություն է հղել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական ծառայության` հայտարարության մեջ Էրդողանը նշել է, որ թուրք ժողովուրդը շատ լավ է հասկանում Բելգիայի ժողովրդին և կիսում է նրա ցավը, քանի որ իրենք էլ են ահաբեկչական հարձակումների ենթարկվել:
«Խստորեն դատապարտում եմ Բրյուսելի Զավենթեմ օդանավակայանում և Մալբեք կայարանում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչությունները: Ստորաբար իրականացված այդ հարձակումների հետևանքով զոհվածների հարազատներին և Բելգիայի ժողովրդին ցավակցություն եմ հայտնում, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- ասված է հայտարարության մեջ:
Էրդողանը նշել է, որ կարճ ժամանակ առաջ Անկարայում ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) և Ստամբուլում ԻՊ-ի (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) կողմից իրականացված ահաբեկչություններին հաջորդած Բրյուսելի պայթյունները ցույց են տալիս, որ կիրառած միջոցների տեսանկյունից ահաբեկիչները ոչնչով չեն տարբերվում իրարից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։

Թուրքիայի նախագահը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ:

Մայիսի 12-ին Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |