Իրավական06:09, 19 Մարտ 2016
Նոր ուշագրավ մանրամասներ Դինքի սպանության դատավարությունից
Պոլսահայ անվանի գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առթիվ թուրք պետպաշտոնյաների դեմ հարուցված քրգործի շրջանակներում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել: «Ակոս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինի հոդվածի համաձայն՝ Դինքի սպանությունից ընդամենը 3 ամիս առաջ Ստամբուլի բոլոր անվտանգության միավորներին գրավոր հրանհանգ է ուղարկվել, որով նախատեսվում էր նաև «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգության ապահովումը: 2006թ. հոկտեմբեր 12-ով թվագրված նշյալ գրությունում մասնավորապես ասված էր.
«Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից 2006թ. հոկտեմբերի 11-ին նահանգապետարանին է ուղղվել մի գրություն, որով պահանջվում է ապահովել Թուրքիայի հայ համայնքի բոլոր դպրոցների, հիվանդանոցների, եկեղեցիների և մնացած բոլոր կառույցների անվտանգությունը՝ հաշվի առնելով առկա բավական լարված սոցիալ -քաղաքական իրադրությունը:
Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ 2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց «այսպես կոչված» Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք՝ խնդրում եմ վերանայել և խստացնել ավելի վաղ սահմանված անվտանգության միջոցառումները հայ քաղաքացիներին պատկանող բոլոր այն վայրերում, որոնց անունները և հասցեները նշված են կից ցուցակում, զգուշացնել բոլոր պատասխանատուներին, որպեսզի աչալուրջ լինեն, բոլոր զարգացումների մասին տեղեկացնել անվտանգության տարածքային վարչությանը և բացառել բոլոր հնարավոր խնդիրների առաջացում», - ասված է թուրք պաշտոնյաի գրության մեջ:
Գրությունն ուղարկվել է Ստամբուլի հետախուզական վարչություն, ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, նահանգապետարան և Ստամբուլի բոլոր շրջանային անվտանգության միավորներին:
Նշյալ գրությանը կից ուղարկված դպրոցների, եկեղեցիների, հիվանդանոցներ և այլ հայկական հաստատությունների ցուցակում ներառված է եղել նաև հայկական «Ակոս» թերթը: Չնայած այս ամենին՝ «Ակոս» թերթի համար որևէ անվտանգության միջոցառում չի ձեռնարկվել և գրությունից ընդամենը երեք ամիս անց թերթի գլխավոր խմբագիրը սպանվել է հենց խմբագրատան մուտքի մոտ:
Այս առթիվ կազմված նոր մեղադրականի հիման վրա ապրիլի 19-ին դատարանի առջև կկանգնեն հետախուզական բաժնի պետ ԷՆգին Դինչը, ժամանակի Տրապիզոնի մարզային անվտանգության պետ Ռեշաթ Ալթայը, ժամանակի Ստամբուլի հետախուզական բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերը՝ կանխամտածված հանցագործության անտեսման հետևանքով իրականցման մեղադրանքով, և ժամանակի Ստամբուլի մարզային անվտանգության պետ Ջելալէթթին Ջերահն ու Ստամբուլի անվտանգության բաժնի պետ Սաբրի Ուզունը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Թուրքիայի կատարած այցը մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |