Քաղաքական07:46, 11 Մարտ 2016
ՆԱՏՕ-ն կուժեղացնի Թուրքիայի սահմանների վերահսկողությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրահանձնաժողովի քարտուղար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո հայտարարություններ է արել Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող միջոցառումների և թուրք-սիրիական սահմանի վերահսկողության վերաբերյալ:
Ստոլտենբերգը հայտարարել է, որ Էգեյան ծովով փախստականների հոսքերը վերահսկելու նպատակով էգեյան ջրերում ծառայություն իրականացնող ՆԱՏՕ-ի 5 նավերի թիվը շուտով կավելացվի: Ստոլտենբերգը նշել է, որ ուղարկվելիք նավերը հագեցած կլինեն գերժամանակակից տեխնոլոգիաներով և նրանց մեծամասնության վրա կլինեն ուղղաթիռի վայրէջքահրապարակներ:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ Թուրքիայի անվտանգության երաշխավորման ուղղությամբ ներկայում արդեն որոշ քայլեր կատարվել են:
«Դրանք են օդային վաղ ահազանգման AWACS ինքնաթիռները, նավատորմը և Թուրքիայի օդային անվտանգությունն ուժեղացնող Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս բոլորը մեզ համար տարածաշրջանի իրավիճակին հետևելու և տեղեկտվություն ստանալու հնարավորություն է տալիս»,- նշել է Ստոլտենբերգը:
Վերջինս ավելացրել է նաև, որ ՆԱՏՕ-ն որոշել է ընդլայնել Թուրքիայի սահմանների մշտադիտարկման և հսկման միջոցառումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |