Հասարակական07:09, 05 Մարտ 2016
Ընդդիմադիր Zaman թերթն այսուհետև կղեկավարեն պետական հոգաբարձուները
Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշում է կայացրել հեռացնել «Feza Gazetecilik» մեդիահոլդինգի ղեկավարությանը` կառավարումը հանձնելով պետության կողմից նշանակված հոգաբարձուներին:
Մեդիահոլդինգի կազմում է գտնվում նաև թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթը, որը հայտնի է Էրդողանի քաղաքական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերով:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` մեդիահոլդինգի ղեկավարումն իր ձեռքը վերցնելու պետության որոշումն առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների բողոքը, որոնք հավաքվել են «Zaman» թերթի խմբագրության շենքի դիմաց` բողոքելու մամուլի ազատության նկատմամբ պետության հերթական ոտնձգության դեմ:
Ոստիկանության հետ ժամանած պետական կառավարիչները շենք կարողացել են մուտք գործել միայն այն բանից հետո, երբ կեսգիշերին ոստիկանական ուժերը ջրաշիթերի ու արցունքաբեր գազի կիրառմամբ կարողացել է ցրել ցուցարարներին:
650 հազար տպաքանակ ունեցող «Zaman» պարբերականը համարվում է Թուրքիայի ամենակարդացվող օրաթերթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |