Տնտեսական09:32, 05 Մարտ 2016
Թուրքիան էներգետիկ սեկտորում 100 մլրդ դոլարի ներդրման կարիք ունի
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) քննարկումներ են տեղի ունեցել 2016թ. պետբյուջեի նախագծի շուրջ: Թուրքական «milliyet» պարբերականի հաղորդմամբ՝ քննարկումների ժամանակ կառավարության անունից ելույթով հանդես է եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Նա տեղեկացրել է, որ Թուրքիան էներգետիկ պաշարներով հարուստ չէ և առաջիկա 10 տարում երկրի էներգետիկ պահանջները կրկնապատկվելու են:
«Կարծում ենք, որ առաջիկա 10 տարում առնվազն 100 մլրդ դոլարի ներդրումների կարիք կունենանք էներգետիկ սեկտորում: Այդ ներդրումներն ապահովելու նպատակով հարկավոր է ազգային և միջազգային գործարար աշխարհի համար ապահովել անվտանգ էներգետիկ հարթակ, ինչպես նաև թափանցիկ ներդրումային միջավայր»,- նշել է նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է, որ նպատակադրված են մինչև 2035 թվականը 60 գիգավատով ավելացնել արևային և հողմային էներգետիկ հզորությունը։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է օրենքի առաջարկ, որի համաձայն, երկիրը իրավասու է ներկրվող բնական գազը վերածել հեղուկ գազի և արտահանել այն:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |