Հասարակական11:31, 03 Մարտ 2016
Հայ պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է հայատյացության հարցը
Թուրքիայի խորհրդարանում ազգային խտրականությունների թեմայի վերաբերյալ վեճ է տեղի ունեցել: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ՔԴԿ-HDP) ներկայացուցիչ Գարո Փայլանը ցուցադրել է մի շենքի պատին արված («Հայ բճեր» /Ermeni piçleri) գրությամբ լուսանկարը:
«Ցավոք, սա միայն անվտանգության ուժերը չեն անում: Վարչապետն էլ Բինգյոլում ասել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ հրոսակախմբերը համագործակցել էին ռուսների հետ»: Այսօր և թուրքերն են «Իսլամական պետության»-ը (ԻՊ-İŞİD) անդամակցում, և քրդերը: Հիմա եթե ես ասեմ՝ «թուրք հրոսակախմբերը», դա ինչպիսի՞ խտրականություն կլինի, էդպես կարելի՞ է: Պարոն վարչապետն էլ է բացահայտ խտրականություն դրսևորել», -ասել է հայ պատգամավորը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խորհրդարանական խմբի փոխնախագահ Նաջի Բոսթանջըն հակադարձել է, թե իրականում ազգային ատելություն է դրսևորում հենց Փայլանը: «Վարչապետը գրքեր ունի, ելույթներ ունի, նրա խոսքը հստակ է: Նրա կողմից ոչ մի դեպքում ոչ մի ազգի հանդեպ ատելության որևէ դրսևորման մասին խոսք լինել չի կարող»:
Իսկ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) խորհրդարանական խմբի փոխնախագահ Օքթայ Վուրալը հայտարարել է, թե Փայլանը իրավունք չունի թուրք ազգին «ոճրագործ» անվանել:
Հիշեցնենք, որ Փայլանի ներկայացրած լուսանկարն արվել էր հունվարին Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանի փողոցներում: Այստեղ երկարատև պարետային ժամի դադարից հետո վերջապես հասանելի դարձած բնակավայրի անմխիթար տեսարանների և շենքերի պատերին արված գրությունների ֆոնին հատկապես ուշադրություն էր գրավել «Հայ բճեր» (Ermeni piçleri) գրությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |