Տնտեսական08:54, 02 Մարտ 2016
Turkish Airlines-ը առաջին անգամ ավելի քան 1մլրդ դոլարի եկամուտ է ստացել
2015թ. «Թուրքական ավիաուղիներ» (Turkish Airlines) ընկերության մաքուր եկամուտն առաջին անգամ կազմել է 1մլրդ. 69մլն դոլար: Ըստ «haberturk» լրատվական ծառայության` դա ռեկորդային ցուցանիշ է ավիաընկերության պատմության մեջ: Այժմ 60 խոշոր ավիաընկերությունների ցուցակում Turkish Airlines-ը զբաղեցնում է 13-րդ տեղը: Իսկ ամենատարբեր կետերում ուղևորափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Նշվում է, որ «Turkish Airlines»-ի գործադիր խորհրդի նախագահ Իլքեր Այջըն ընդգծել է, որ չնայած 2015թ. աշխարհի և հատկապես Թուրքիայի համար ծանր տարի է եղել (նկատի ունենալով թուրք-քրդական բախումները), ինչպես նաև մեծ էր մրցակցությունը ավիաընկերությունների միջև, այդուհանդերձ, Turkish Airlines-ը կարողացել է պահպանել իր դիրքերն աշխարհի լավագույնների շարքերում:
Մինչև 2023թ. նպատակ է դրվել «Թուրքական ավիաուղիներ» ծառայությունից օգտվողների թիվը հասցնել 120 միլինոնի: Իսկ ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռների թիվը պետք է գերազանցի 500-ը:
Տեղեկացնենք, որ «Turkish Airlines»-ը ստեղծվել է 1933 թվականին: Ստեղծման առաջին տարիներին միայն իրականացնում էր ներքին թռիչքներ: Ընկերության առաջին կանոնավոր թռիչքը տեղի է ունեցել 1947թ դեպի Աթենք:
Այժմ ավիաընկերության 49 տկոսը պատկանում է պետությանը, իսկ 51 տոկոսը` մասնավոր մի քանի սեփականատերերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է, որ նպատակադրված են մինչև 2035 թվականը 60 գիգավատով ավելացնել արևային և հողմային էներգետիկ հզորությունը։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է օրենքի առաջարկ, որի համաձայն, երկիրը իրավասու է ներկրվող բնական գազը վերածել հեղուկ գազի և արտահանել այն:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |