Իրավական10:27, 26 Փետրվար 2016
Թուրքական դատարանը բավարարել է անհիմն պատժի չեղարկման մասին Նիշանյանի բողոքը

Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայումս գտնվում է Թուրքիայի Սյոքե փակ ռեժիմի բանտում, կալանավայրի կարգուկանոնի խախտման մեղադրանքով դատապարտվել է 11 օրվա մեկուսի բանտարկության: Թուրքական «Demkokrathaber.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Նիշանյանն իր փաստաբանի միջոցով բողոքարկել է այս վճիռը:
Բողոքը քննարկվել է փետրվարի 25-ին Սյոքեի ընդհանուր իրավասության վերաքննիչ դատարանում կայացած նիստի ժամանակ: Նիստին ներկա են եղել Նիշանյանի փաստաբանը և Իզմիրի «Մտքի ազատության ասոցիացիայի» 30 ներկայացուցիչ: Նիշանյանը նիստին չի բերվել, նա ցուցմունք է տվել հեռուստակամուրջի օգնությամբ:
Նշենք, որ Նիշանյանը մեղադրվել էր իր մոտ ապօրինաբար ինտերնետային կապ ապահովող մոդեմ և հիշողության կրիչ պահելու մեջ, որոնց օգտագործումը կալանավայրում արգելված է: Դատարանը չեղարկեց այս մեղադրանքի հիման վրա Նիշանյանի նկատմամբ սահմանված 11 օրվա մեկուսի դատապարտման որոշումը:
Միևնույն ժամանակ Նիշանյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ինչ-որ անհայտ նպատակի համար որպես կաշառք ոմն մեկին ավտոմեքենա և 10.000 թուրքական լիրա առաջարկելու վերաբերյալ: Այս մեղադրանքի մասով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 3-ին կայանալիք նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր 14 տարի 2 ամիս ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:
2015թ. սեպտեմբերին Նիշանյանը Սուլթանհիսար բաց ռեժիմի բանտից տեղափոխել է Սյոքեի փակ ռեժիմի բանտ՝ կալանավայրի կարգուկանոնի խախտման պատրվակով: Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով ներկայումս գտնվում է փակ ռեժիմով բանտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |