Տնտեսական13:26, 25 Փետրվար 2016
Իրաքի և Սիրիայի ահաբեկիչները ռումբերի բաղադրիչներ են ներմուծում Թուրքիայի տարածքով
Անգլիական Conflict Armament Research (CAR) ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ «Իսլամական պետության» (ԻՊ-İŞİD) և այլ ջիհադական խմբավորումների՝ ռումբերի արտադրության համար անհրաժեշտ նյութերի առևտրում Թուրքիան փոխանցող օղակ է հանդիսանում:
BBC-ի թուրքական ծառայության տեղեկատվությամբ՝ քիմիական և էլեկտրոնային մի շարք նյութեր ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող սիրիական և իրաքյան շրջաններ են ներմուծվում Թուրքիայի տարածքով:
CAR -ի հաշվետվությունը կազմվել է Սիրիայում և Իրաքում օգտագործվող ինքնաշեն ռումբերի՝ 20 ամիս տևած ուսումնասիրությունների հիման վրա: Նշվում է, որ ԻՊ-ը պարբերաբար նոր տեսակի ինքնաշեն ռումբեր է ստեղծում և այդ ռումբերի հզորությունը հետզհետե ավելի է մեծանում:
Ընկերության նախագահ Ջեյմս Բևանը հետևյալ մեկնաբանությունն է արել. «CAR-ի մասնագետներն արձանագրել են, թե ինչպես են Թուրքիայից Սիրիա անցնում բեռնատարներ, մարդիկ, սնունդ և նավթ: Թուրքիայի և ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների միջև սահմանը գործնականում բաց է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է, որ նպատակադրված են մինչև 2035 թվականը 60 գիգավատով ավելացնել արևային և հողմային էներգետիկ հզորությունը։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է օրենքի առաջարկ, որի համաձայն, երկիրը իրավասու է ներկրվող բնական գազը վերածել հեղուկ գազի և արտահանել այն:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |