Հոդված09:31, 24 Փետրվար 2016
Yeni Safak. «Թուրքիայի համար ամենամեծ սպառանլիքը Ռուսաստանն է»

Թուրք լրագրող Քեմալ Օզթուրքն իր հոդվածում ներկայացրել է այն երկիրը, որն իրապես վտանգավոր է Թուրքիայի համար: Թուրքական իշխանամետ «Yeni Safak» թերթում հրապարակված «Ո՞րն է մեծ սպառնալիքը՝ PKK-ն, Սիրիան, Իրանը թե Ռուսաստանը» հոդվածում Օզթուրքը գրում է, որ իրական սպառնալիքը պարզելու համար պետք է գտնել 2 հարցի պատասխան.
1. Դիվանագիտության ասպարեզում ո՞ր հարցն է Թուրքիային ամենաշատը մտահոգում: Այս հարցի պատասխանը գտնելու դեպքում այն կդառնա դիվանագիտության գլխավոր ուղղությունը:
2. Ռազմական ոլորտում Թուրքիայի համար ո՞րն է ամենամեծ վտանգը: Ըստ դրա էլ սահմանվում և որոշակիացվում են բոլոր հայեցակարգերը և ռազմավարությունը:
Հեղինակ կարծիքով այս հարցերն ունեն մեկ պատասխան՝ այն է. Թուրքիայի համար ամենամեծ սպառանլիքը Ռուսաստանն է:
«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) ամեն օր մեր երկրում մարդկանց է սպանում: Այսպես է: Սիրիան արյունահոսող մի վերքի պես մեզ ցավ է պատճառում: Սա էլ է ճիշտ: Ճիշտ է նաև, որ Իրանն իր նվաճողական, կրոնական քաղաքականությամբ տարածաշրջանը պատերազմի դաշտի է վերածել և ամենաշատը մեզ է վնասում: Սակայն այս ամենի հետևում կանգնած ուժը Ռուսաստանն է: Ռուսաստանին հանեք ու տակը ոչինչ չի մնա»,- համոզված է Օզթյուրքը:
Անդրադառնալով աշխարհի հզոր քաղաքական ուժերին՝ թուրք հոդվածագիրը գրում է, որ ԱՄՆ-ն քաղաքականապես անզոր է, իսկ Եվրամիությունն (ԵՄ) առաջնորդ չունի, ինչի պատճառով ասպարեզը մնացել է Ռուսաստանին:
Վերջինս խոչընդոտում է Թուրքիայի գործունեությանը ՄԱԿ-ում, ԵՄ-ում և այլ միջազգային կառույցներում: «Մենք ՄԱԿ-ում չենք կարողանում Ռուսաստանի դեմ որևէ որոշում ընդունել: Եվրոպան վախենում է, քանի որ չի ցանկանում փորձանքի մեջ ընկնել, ինչպես Ուկրաինայում»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին չի ցանկանում դեմ գնալ Ռուսաստանին:
Հեղինակը Ռուսաստանին նմանեցրել է արջի, որը շտապում է որքան հնարավոր է շատ թալանել, քանի դեռ անզոր Օբամային նոր նահագահ չի փոխարինել:
Խոսելով Ռուսաստան-Իրան համագործակցության մասին՝ Օզթյուրքը ներկայացրել է նրանց համատեղ նվաճողական ծրագրերը, որոնց մասին իբր թե հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբեր Վելայեթին Ալ Արաբիա հեռուստատեսության եթերում:
Օզթուրքը նշում է, որ Իրանը և Ռուսաստանը միասին գրավելու են Լիբանանը, Յեմենը և Իրաքը: Հեղինակը ենթադրում է, որ այս երկրներին կհաջորդեն Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը:
«Մերձավոր Արևելքը դեռ շատ է տառապելու Ռուսաստանի և Իրանի հարձակողական քաղաքականության պատճառով»,- եզրակացրել է թուրք հեղինակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |