Ցեղասպանություն12:15, 18 Փետրվար 2016
Վանդալների հարձակման թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսը
Գերմանիայի Աախեն քաղաքում բացված «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը հայտնվել է վանդալների հարձակման թիրախում:
Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից առաջ բնակվող հայերի ստեղծած մշակութային ու ճարտարապետական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի մեծածավալ ֆոտոպաստառները պատառոտվել են դանակով կամ այլ սուր -կտրող գործիքներով:
Աախենի Ազգային մշակութային կենտրոնի ղեկավարությունը, որտեղ կազմակերպվել է ցուցահանդեսը, արդեն դիմել է տեղի ոստիկանություն՝ դեպքի առթիվ հետաքննություն սկսելու պահանջով:
Հարձակմանն արձագանքել է գերմանական մամուլը: «Aachener Zeitung» թերթը հայկական ցուցահանդեսի վրա հարձակումը բնորոշել է որպես վանդալիզմ՝ անդրադառնալով դեպքին համանուն վերնագրով հոդվածում:
Նշենք, որ «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը «շրջում է» Գերմանիայի մի շարք քաղաքներում: Այն ներկայացնում է Ցեղասպանությունից առաջ հայաբնակ Վանի, Մուշի, Ուրֆայի, Կարսի, Այնթափի, Սեբաստիայի, Զմյուռնիայի հայերի մշակութային կյանքն ու նրանց կերտած ճարտարապետական գործերը:
Ցուցահանդեսում տեղ են գտել թեմայի վերաբերյալ լուսանկարներ, պատմամշակութային կոթողների մասին պատմական ակնարներ և խնդրո առարկա հուշարձանների ներկայիս վիճակի մասին տեղեկություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |